Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանը հիշեց իր բանտային օրերը ու վեճի բռնվեց

Փաշինյանը հիշեց իր բանտային օրերը ու վեճի բռնվեց
01.10.2013 | 17:24

«Համաներում» հայտարարելու փաստաթղթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն կետ է հայտնաբերել, և դա ներկայացրեց բանտային օրերի սեփական օրինակով: Խոսքը բանտարկյալներին տրվող նկատողությունների մասին էր: «Ես ունեի շուրջ չորս նկատողություն, համաներումից մեկ շաբաթ առաջ ինձ խրախուսանք իբր տվեցին և նկատողությունները հանեցին: Բայց ոչ նախկինում էի որևէ բան արել, որի համար կարելի էր ինձ նկատողություն տալ, ոչ էլ մի բան էի արել, որի համար ինձ խրախուսանք կարելի էր տալ: Այսինքն, վերևից հրահանգ էր տրվել»,- պատմեց պատգամավորը և առաջարկեց համաներման փաստաթղթում առկա այդ դրույթը հանել: Թովմասյանն էլ հակադարձեց, որ Փաշինյանից այդ ժամանակ ապօրինի տույժ կիրառելու համար ոչ մի բողոք չի ստացել: «Միգուցե չեք վստահել»,- հեգնեց նախարարը, հետո էլ բացատրեց, որ կամայականություններ թույլ չեն տա: Նախարարի խոսքերը հունից հանեցին Փաշինյանին և նա նետեց. «Որ եկան ինձ խրախուսանքի մասին որոշումը հայտնեցին, մի բանով պիտի տայի քրեակատարողական հիմնարկի պետի գլխի՞ն, ձեր տրամաբանությամբ»,- ասաց ընդդիմադիրը` հավելելով. «Քանի որ Հայաստանի դատական համակարգը ղեկավարում են ձեզ նման պաշտոնյաներ, ու այդ համակարգը գործում է միայն հրահանգներով, բոլոր բողոքարկումները վարչական դատարանը մերժել է»: Վիրավորանքը կուլ չտվեց նախարարը. «Եթե ինձ նմաններն են ղեկավարում, ձեզ նմաններն էլ այստեղ դատարկախոսությամբ են զբաղված` փաստեր խեղաթյուրելով»: Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Թովմասյանի դիտարկումները և նա տեղից սկսեց հակադարձել: ԱԺ նախագահը միջամտեց, և հանդարտվեց պատգամավոր-նախարար «փոխհրաձգությունը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ